Հասարակություն

Փարաքար գյուղում այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 12-ին, ժամը 01:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «MAN» (վարորդ՝ Ի․ Գ․) և «Mercedes-Benz C320» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայում, առկա է գազի արտահոսք․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:49-ին: Այրվել է «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker