Աշխարհ

Քաբուլում դպրոցրի մոտ որոտած պայթյունից զոհերի թիվը հասել Է 85-ի

Առնվազն 85 մարդ է զոհվել, 150-ը վիրավորվել մայիսի 8-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի Ariana news հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի երկրորդ փոխնախագահի ներկայացուցչին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ Քաբուլում աղջիկների պետական դպրոցի առջև տեղի է ունեցել երեք հաջորդական պայթյուն: Առաջինը դպրոցից ոչ հեռու պայթեցվել է ականապատված ավտոմոբիլ:

Այնուհետև պայթել են երկու ինքնաշեն սարքեր: Այս պահին ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: «Թալիբան» արմատական շարժումը ժխտում է առնչությունը պատահարի հետ: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր 55 մարդու մահվան և 150 տուժածի մասին:

TOLOnews-ի տվյալներով՝ մինչև մայիսի 9-ը զոհերի թիվն աճել է մինչև 63, զոհվածների մեծամասնությունն աշակերտներ են: Աֆղանստանի ղեկավար Աշրաֆ Ղանին կատարվածը համարել է ահաբեկչական գործողություն և դրա համար մեղադրել է «Թալիբան» արմատական շարժմանը: Մինչդեռ 1TV հեռուստաալիքը հայտնել է, որ թալիբները դատապարտել են հարձակումը:

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker