Ամեն ընտանիքից մեկ հոգի էլ գա, ստեղ կանգնելու տեղ չի լինելու․ ուրախություններն ու խնջույքները թողեք

Հասկանում ենք՝ բոլորս էլ գործեր ունենք, բոլորս էլ աշխատում ենք, աշխատանքի ենք ամեն օր, բայց հասկացեք, որ հիմա պիտի հավաքվենք։ Ամեն հայ ընտանիքից մեկ հոգի էլ եթե հիմա գա, ստեղ ուղղակի կանգնելու տեղ չի լինի։ Հասկացեք վերջապես, որ վաղը եթե Արցախի հետ մի բան եղավ, մենք բոլորս ենք պատասխանատու, բոլորս։ Այս մասին Լոս Անջելեսում հայերի կողմից կազմակերպված հերթական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, Լոս Անջելեսում մի խումբ հայեր նստացույց են սկսել՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆից պահանջելով Սեպտեմբերին գալ Հայաստան ու հրապարակավ միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ստեղ մեզնից ոչ ոք էլ հստակ չգիտի ու չի կարող ասել, թե արդյոք այս բողոքի ակցիան արդյունք տալու է, թե ոչ, բայց մենք ձեռքներս ծալել ու հանգիստ նստել էլ չենք կարող։ Հանգիստ նստել ու ոչ մի բան չանել, սա արդար չէ ու սա արդար չէ մեր հայրենակիցների նկատմամբ։ Թողեք ձեր ուրախությունները, ձեր խնջույքները ու եկեք այստեղ»,- նշել է ակցիայի մասնակիցը։