ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՐԱԿԸ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որ հարկավոր է անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ։ Այս մասին հայտնում է գերմանական կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունը։

«Կանցլեր Մերկելը երեք հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ներկայիս սրացումը։ Կանցլերը ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցային սեղանի մոտ։ Ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ-ն առաջարկում է հարմար ֆորում։ Հարեւան երկրներն էլ պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Exit mobile version