ՀասարակությունՔաղաքականություն

Աննա Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է 4 երկրում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Աննա Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և Դանիայում դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին համատեղության կարգով նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- ասված է հրամանագրում։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker