Հասարակություն
Անվտանգությանը սպառնալիք հանդիսացող տեղեկատվության տարածման համար լրատվամիջոցները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության.Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատկերացրած Հայաստանում անվտանգությանը սպառնալիք հանդիսացող տեղեկատվության, կեղծ տեղեկատվության տարածման համար լրատվամիջոցները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության։
Մեզ համար դատապարտելի է այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվող մեր զորքի Ա կետից Բ կետ տեղափոխման մասին հրապարակումները։
Հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն, չտրվել դիտումներ ապահովելու և այլ գայթակղություններին։