ԿարևորՏեսանյութերՔաղաքականություն

Արայիկ Հարությունյանը լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին «Արցախի հերոս» կոչմանն է արժանացրել

Արայիկ Հարությունյանը լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին «Արցախի հերոս» կոչմանն է արժանացրել00:16, 02.10.2020Տարածաշրջան:ՀայաստանԱրցախԱդրբեջան
Թեմա: Քաղաքականություն

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker