Քաղաքականություն

Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր են ստորագրել

«Ռուսաստանի հայերի միություն» նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

<<Մայիսի 12-ին «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմ նախագահ Արա Աբրահամյանի, և «Ալյանս» կուսակցությունը՝ ի դեմ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հայտնելով իրենց վճռականությունը առ այն, որ հետպատերազմյան ճգնաժամային դրության հաղթահարման իրական ճանապարհը հայ ժողովրդի համախմբվածությունն ու համերաշխությունն է։

Հանրօգուտ աշխատանք կատարելու մղմամբ երկու կողմերն էլ համաձայնեցին իրագործել համատեղ հայանպաստ ծրագրեր, որոնք կամրապնդեն Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը։

Նախատեսվող ծրագրերը մասնավորապես ուղղված կլինեն արտաքին հարաբերությունների կայունացմանը, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության զարգացմանը, օրինապահ և իրավագիտակից հասարակության ձեւավորմանը, արդարադատության վերականգնմանը, Արցախի հիմնահարցին և հայոց հին ու նորագույն պատմությանը, մշակույթի և ազգային արժեքների վերհանմանն ու ամրապնդմանը, սպորտի, կրթության առաջընթացին, առողջապահության և բնապահպանության ոլորտների բարելավմանը։

Թե՛ «Ռուսաստանի հայերի միությունը», թե՛ «Ալյանս» կուսակցությունը չափազանց կարեւորում են երկրի ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ուղիները, և այդ ուղիներից առաջնայինը հայության ներուժի համախմբումն է>>։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker