ԿարևորՀասարակություն

Բաքվում անցկացվող հակահայկական ցույցի հազարավոր մասնակիցներից միայն 150-ն են ցանկացել միանալ բանակին

Անցած գիշեր Բաքվում անցկացվող հակահայկական ցույցի հազարավոր մասնակիցներից միայն 150-ն են ցանկացել միանալ բանակին: Այս հետաքրքիր հանգամանքը պարզվել է Ադրբեջանի նախարարների կաբինետի նիստում:

«Բոլորը, ովքեր երեկ ասում էին «Ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան եւ իրենց անձնական տվյալները ներկայացնեն մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայությանը»,- հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է «ԱզերԹաջ»-ը:

«Այս առավոտ ես խոսեցի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայությանը ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե վերջին մի քանի օրերի ընթացքում քանի հոգի է դիմել ծառայության շրջանային վարչություններին՝ պատերազմ գնալու ցանկությամբ: Ես կներկայացնեմ այդ թվերը, թող բոլորը լսեն եւ վերլուծեն: Նա ասաց՝ մոտ 150 մարդ: Իսկ քանի՞ հոգի կար երեկ Շեհիդների ծառուղու առաջ: Հազարավոր։ Իսկ դիմորդների թիվը 150 է: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ մարտեր են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են»,- պատմել է Ալիեւը:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker