ԿարևորՀասարակությունՔաղաքականություն
Գիշերը առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. Արայիկ Հարությունյան

Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահը:
«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո», – շեշտում է Արայիկ Հարությունյանը: