Դիմակների որոշակի գնանկում է նկատվե․Նիկոլ Փաշինյան

Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Ուզում եմ հիշեցնել, որ բոլոր փակ տարածքներում բոլորը պետք է լինեն դիմակներով, և այս կանոնը պետք է համատարած կատարվի, այդ թվում՝ նաև պետական բոլոր հիմնարկներում: Երեկվանից պարետի որոշմամբ դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում, այսինքն՝ տնից, աշխատանքի վայրից դուրս էլ նույնպես պետք է դիմակներ կրեն մեր համաքաղաքացիները: Եվ ուզում եմ ասել որ նաև վերջին շրջանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունների արդյունքում, մեր գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նաև վարույթ է հարուցել: Հույս ունենք և համոզված ենք, որ այդ պրոցեսը կշարունակվի: Խոսքը դիմակների գնանկման մասին է:
Սիրելի հայրենակիցներ, կրկին ուզում եմ բոլորիս կոչ անել, որ մենք պահպանենք հակահամաճարակային կանոնները: Դա է ճանապարհը, որովհետև մեզնից, մեր վարքագծից է կախված, թե արդյոք առողջապահական համակարգը կկարողանա տանել այն բեռը, որը մենք դնում ենք նրա վրա: Մեր խնդիրն է՝ մեր անհատական վարքագծով թեթևացնել առողջապահական համակարգի բեռը: