
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը մեծ հետաքրքրությամբ հետևում է Ղարաբաղում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին։
Այս մասին, ըստ ներկայացված տեղեկության, Զելենսկին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Բաքուն «Արևելյան Զանգեզուր» անվանումն օգտագործում է Հայաստանի Սյունիքի մարզի հարևանությամբ գտնվող՝ իր վերահսկողության տակ անցած շրջանների համար։ Այդ տարածքներում իրականացվող աշխատանքները Ադրբեջանը ներկայացնում է որպես վերականգնման և զարգացման ծրագրեր։