Քաղաքականություն

Էդուարդ Բաբայանն ընտրվել է Աբովյան համայնքի ղեկավար

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի է ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը։ Եվ նիստի ժամանակ Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայները բաշխված էին հետևյալ կերպ․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 5,12 տոկոսը:

Ըստ այդմ, Աբովյան համայնքում ԲՀԿ-ն կունենա 13 մանդատ, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker