Աշխարհ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է 20 ՏՈԿՈՍՈՎ

Թուրքական արժույթը՝ լիրան, օգոստոս ամսին փոխարժեքային կտրուկ անկում է արձանագրել՝ այդ երկրում սղաճի բարձր մակարդակի պահպանման ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ օգոստոսի սկզբին արդեն լիրան եվրոյի եւ դոլարի հանդեպ փոխարժեքային հակառեկորդ էր գրանցել։ Սեպտեմբերի չորսի համար՝ դոլարի հանդեպ լիրան էժանացել է 0,75 տոկոսով․ այսպիսով 1 դոլարն արժե արդեն մոտ 7,5 լիրա։

Այս տարեկսզբից սկսած լիրան դոլարի հանդեպ արժեզրկվել է 20 տոկոսով, չնայած այն բանին, որ թուրքական կենտրոնական դրամատունը ամեն ջանք ներդնում է, փոխարժեքային կայունություն ապահովելու համար։ Սպառողական գները Թուրքիայում օգոստոս ամսին աճել են 11,77 տոկոսով։ Ռուսական Коммерсант-ն էլ հիշեցնում է, որ դոլարի հանդեպ լիրայի արժեզրկումը սկսվեց 2018-ի կեսերից, երբ սրվեցին թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker