ՏնտեսությունՔաղաքականություն

ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԵՎ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամփոփել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները և ներկայացրել մանրամասներ: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարուքյանն ասաց, որ ընթացել են որոշակի չափով բանակցություններ` երկրում ստեղված իրավիճակից դուրս գալու հարցով:

«Ըստ էության, վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք ենք կապում: Իսկ ինչու ենք կապում, որովհետև երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև գլխավոր շտաբի խնդիրը: Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարևորեց խորհրդարանական մյուս ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը այդ հարցով, որովհետև միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշմամբ չեն կարող պրոցեսներն առաջ գնալ, և խորհրդարանը չի կարող ցրվել:

«Հետևաբար` եթե տեղի ունենա ԲՀԿ-ի հետ հանդիպումը կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, կարծում եմ, որ նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ պետք է ճանապարհ գտնենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,- եզրափակեց Մարուքյան:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker