Քաղաքականություն
Իշխանությունը կապ չունի ընդդիմադիրների կալանքից ազատման հետ. Կարեն Անդրեասյան

Ինչպես իշխանությունը որեւէ կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ հիմա կապ չունի նրանց կալանքից ազատման հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ամեն դեպքում ողջունելի է», – ասաց նախարարը:
Նա նշեց, թե ուրախ են, որ մարդիկ ազատ են արձակվում, քանի որ բեռնաթափվում են քրեակատարողական հիմնարկները: