Աշխարհ
ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԿԻՐ Է ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի բռնկումը գտնվում է վերահսկողության տակ եւ երկիրը տուրիստների համար ընդհանուր առմամբ անվտանգ է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մադրիդը այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում որոշել են Իսպանիայից ժամանածներին ուղարկել կարանտին։ Նշենք, որ ներկայումս կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելանում են նաեւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում։