Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարթակում է. Մնացականյանը՝ Jerusalem Post-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հարթակում է: Այս մասին Մնացականյանն ասել է իսրայելական Jerusalem Post-ի հարցերին ի պատասխան, հիշեցնելով, որ Իսրայելի ժողովուրդն էլ վերապրել է Հոլոքոստի արհավիրքը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին»,- ասել է Մնացականյանը:
По словам министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна, признание Израилем Геноцида армян находится в моральной плоскости. Мнацаканян сказал об этом в ответ на вопрос израильского издания Jerusalem Post, коснувшись продажи Израилем оружия Азербайджану.
«Признание Геноцида армян нацией, пережившей ужасы Холокоста, находится в моральной плоскости. Это вопрос вашей совести. Я знаю, что многие евреи – общественные деятели, интеллектуалы, простые люди, разделяют эту точку зрения. Однако израильские власти должны решить, признать Геноцид армян или воздержаться от этого. Это касается не только Армении, но и Израиля», – сказал Мнацаканян.