
Ավարտվել են Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որի համար Խոյ քաղաքի քաղաքապետարանը մոտ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից:
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության փոխանցմամբ՝ բարեկարգման աշխատանքների շրջանակներում կատարվել են բակի սալիկապատման, կանաչապատման, ջրհորդանների, ջրանցքների կառուցապատման, վերակառուցման և լուսավորության անցկացման աշխատանքներ: