Կայացել է նորաստեղծ <<Քրիստոնեա Հայաստան>>կուսակցության առաջին համագումար նիստը

Այսօր՝ օգոստոսի1-ին  կայացել է նորաստեղծ <<Քրիստոնեա Հայաստան>> կուսակցության առաջին համագումար  նիստը։  <<Քրիստոնեա Հայաստան>> կուսակցության համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Հրաչյա Ներսիսյանը,ընտրվել են նաև տարածքայինին պատասխանատուներ։Հաշվի առնելով երկիր սահմաներում  տիրող իրավաիճակը կազմվորվել է  ջոկատ՝ ի պաշտպանության Հայոց բանակի, որը առաջիկայում կներկայացվի Պն ։

<<Քրիստոնեա Հայաստան>> կուսակցության  ստեղծման պատճառը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տիրող և իշխանությունների կողմից տարվող հետևողական քաղաքականությունն է ընդդեմ  մեր  Քրիստոնեա հավատքի ,Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, հայ ավանդական ընտանիքի ,ազգային մշակույթի ու պատմության ,21-րդ դարի <<աշխարհիկ>>կոչեցյալ ոչնչապաշտություն և այս հասկացողության գործունեությամբ քրիստոնեական կենցաղի քայքայումն ու ապականումը ,մեր պատմության մեջ քրիստոնեական Սուրբ հավատքի հալածական լինելը,ինչպես նաև կրթական ,օրենսդիր և դատական ողջ համակարգի վրա այս հասկացողության վնասկար և այնթույլատրելի ներգործունեությունը ,որի արդյունքում քաղաքացին հեռանալով Աստծո պատվիրաններից՝ քայքայում է իր ,ընտանիքի,հասրակության ,կայնքն ու  բարեկոցությունը։

Մենք ներքոստորագրյալներս հիմնում ենք <<Քրիստոնեա Հայաստան>> կուսակցությունը և ներկայացնում պետականաշինության  մեր տեսլականը, որում փափագում ենք կառուցել պետությոան այնպիսի մոդել ,որը կնպաստի մարդ էակին դառնալու առաքին, բարեգործ, սրբակենցաղ, Աստվածապաշտ և երջանիկ։Քրիստոնեա Հայաստան կուսակցության գլխավոր նպատակն է վերականգնել պատմական արդարությունը՝հայության մայր հայրեինքը դարձնել Ավետարանի  օրենքով  ղեկավարվող Քրիստոնեա պետություն՝Հայաստանի Հանրապետությունը վերահռչակել Քրիստոնեա Հայաստան պետություն ։Որտեղ կգործեն Քրիստոնեա արժեքների վրա հիմնված օրենքներ։Հայոց ազգը կվերագտնի Աստծո օրհնանքն ու բարիքները որպես առաջին քրիստոնեա պետություն։<<Քրիստոնեա Հայաստան>> կուսակցությունը իր տեսակով ազգային քրիստոնեական կուսակցություն է։

Կարգախոս․Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան փառքի համար։

Exit mobile version