Աշխարհ
ԿՐԵՄԼԸ ԽՈՐԱՊԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐՈՎ

Կրեմլում խորապես անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինված բախումներով եւ կոչ են անում կողմերին դադարեցնել կրակն ու ցուցաբերել զսպվածություն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով։ Մենք կոչ ենք անում զսպվածության եւ հրադադարի ռեժիմի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման»,- ասել է Պեսկովը։
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր կարգավորման համար, որպես Մինսկի խմբի համանախագահ։ Պեսկովը նաեւ ասել է, որ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանում եւ Բաքվում իր պաշտոնակիցների հետ եւ կրկին կոչ են անում ցուցաբերել զսպվածություն։