Հակառակորդի հերթական տանկի խոցումը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է հայկական կողմը խոցում հակառակորդի հերթական տանկը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության վրա։
Հակառակորդը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը, ռմբակոծում քաղաքները, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։
Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն։