Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, առողջացել է 714 մարդ

Հայաստանում մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, առողջացել է 714 քաղաքացի, մահացել է 14-ը: Մեկ օրում կատարվել է 3964 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 004 873-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218325 դեպք, որոնցից 202273-ն առողջացման, 4192-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է:
ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։