ԿարևորՀասարակությունՔաղաքականություն

Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հանդիպել է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝ այսօր հանդիպել են «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներին։

«Օրեր առաջ «Հայրենիք» կուսակցության անդամներով այցելել էին Կենտրոնական բանկի հարևանությամբ նստացույց հայտարարած «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաջարկել էինք մեր աջակցությունը՝ իրենց պահանջներն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու նպատակով»,-նշել է նա։

Այսօր՝ սետեմբերի 7-ին, նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներն ի պատասխան կուսակիցների առաջարկությանն այցելել են «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ քննարկելու համատեղ աշխատանքի մանրամասները։

Բաբայանի փոխանցմամբ, դիտարկելով նախաձեռնության 5 պահանջները՝ դրանցից երկուսի շուրջ կայացվել է որոշում․ այն է՝ «Մեկ տարի վարկային արձակուրդ» և «Վարկային պատմության՝ ԱՔՌԱ համակարգի մաքրում» ուղղություններով կազմել անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր։

«Այս փուլում նշված երկու խդնիրներին անդրադառնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքական իշխանությունը քաղաքական ցանկություն ունենալու դեպքում հենց հիմա կարող է ընդունել առաջարկությունները։

Նախաձեռնությունն իշխանություններից կպահանջի մեկ տարով կյանքի կոչել վարկային իրական արձակուրդ և կատարել վարկային պատմության մաքրում՝ հիմք ընդունելով մեր կողմից մշակված նախագծերը։ Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու»,-մանրամասնում է Բաբայանը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker