Հասարակություն

Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում

Ադրբեջանական լրատվականները շարունակում են կեղծ լուրեր տարածել։
Այսպես, կայքերից մեկը գրել է, թե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ահաբեկված գրառում է արել, այնուհետև՝ հեռացրել այն։

Լրատվակայքի փոխանցմամբ՝ Շուշան Ստեփանյանը գրել է, իբր հայ հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Լուրը արժանահավատ դարձնելու համար՝ հոդվածին կցված է նշված հրապարակման լուսանկարը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նշված գրառումն արվել է Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջից, դրանում առկա տեղեկատվությունն ամբողջապես կեղծ է։


Կեղծիքը բացահայտելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել verified  տարբերակիչի բացակայությանը, ինչպես նաև այն փաստին, որ լուսանկարն արվել է հենց էջը տնօրինողի կողմից, քանի որ հրապարակումը պահպանված է «միայն ինձ համար» (only me) տարբերակով։

Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար համոզված եղեք, որ սոցցանցերում հետևում եք պաշտոնական էջերի և հավաստի աղբյուրների։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker