Աշխարհ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒԻ ԵՒ ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎԻ ՄԻՋԵՒ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի եւ Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովի միջեւ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի ռազմադիվանագիտական ոլորտի աղբյուրի, հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան։
Ըստ հաղորդման, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Շոյգուն նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանում մեկնարկած զորավարժությունները կապ չունեն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ։