Աշխարհ
Հույս ունի, որ հրադադարի այս պայմանավորվածությունը կպահպանվի

Մոսկվան ակնկալում է, որ հրադադարի այս պայմանավորվածությունը Երեւանի ու Բաքվի միջեւ կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նաեւ ասել է, որ Մոսկվան կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ բոլոր խնդիրները կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովի, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս որպես խորհրդատու։