Մենք մեր ցավի, կարոտի, հիշողության հետ մեն-մենակ ենք, ինչի արդյունքում մեր մեջ նորից արթնացավ խաբվածի, դավաճանվածի, գաղթականի հոգին.Արթուր Հայրապետյան

Ազգակործան պատուհասը իմաստազրկեց մեր հայրենիքը, նույնիսկ’ Արցախում զոհված զինվորների սխրանքը․․․
Ոչնչացրեց մարդկանց տարիներով ստեղծածը, կառուցածը’ տնավեր ու հիվանդ դարձնելով մի ողջ ժողովրդի: Մենք մեր ցավի, կարոտի, հիշողության հետ մեն-մենակ ենք, ինչի արդյունքում մեր մեջ նորից արթնացավ խաբվածի, դավաճանվածի, գաղթականի հոգին․․․
Ու այսքան բան անելուց հետո, երբ չփորձեց անգամ մեկի մատից փուշ հանել, մի ամբողջ սերնդի մատաղ անելուց հետո փորձում է մարսել կատարվածը։ Զոհի կարգավիճակ է ուզում։ Հնարավոր ամեն բան անում է, որ իրեն խղճան, բայց դա խղճալու բան չէ, ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն է։ Դու պատմության մեջ մնալու ես որպես ազգակործան պատուհաս, անգամ եթե քո կողքին զոռով-շառով մարդկանց բերեն կանգնացնեն, միեւնույն է, չես մարսելու։ Կարող էիր շատերի ընտանիքները փրկել, բայց ուզեցիր, որ շատերի ընտանիքները փլվեն։
Անգամ մարտի մեկը օգտագործեց, որ քայլի զոհված ու սպանված դիակների վրայով ու վարչական ռեսուրսն օգտագործի, որ իրեն փրկված զգա։ Փրկությունը ոչ թե մարդկանց մատից փուշ հանելու, մեկին մի օգուտ տալու, մի զինվորի ընտանիքին մի բանով օգնելու, մի գերու հարց լուծելու համար էր, այլ իր իշխանությունը պահելու, որովհետեւ լավ գիտի, որ իրականում իրեն չեն ներելու։
Ազգակործան պատուհասը առանց խղճի խայթի իր իշխանությունը պահելու համար կազմակերպած հավաք-երթի անունը դրեց զոհերի հիշատակի երթ, դրա համար էլ, թե կեցցեն մեր զոհերը.. ավելին՝ մարտի մեկի հիշատակի եւ բացահայտման մասին միջոցառում․․․ ու քայլեց, քայլեցրեց անմեղ զոհվածների դիակների վրայով։ Գավառական փառամոլությունը ուր կհասցնի այս տխեղծ- դիվահարին ու իր ապիկար թիմին, բայց միեւնույն է այսօր, թե վաղը, պետք է պատասխան տա։
Պատերազմը կանխելու ուղղությամբ ոչ մի քայլ չարեցիր։ Ինչ լուծում առաջարկեցին մերժեցիր։ Մերժեցիր` իմանալով, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում, փոխարենը խաբելով բոլորիս հույս ներշնչեցիր, թե հաղթել ենք։ Որովհետեւ որոշել էիր, որ հողը միայն արյունով պետք է հանձնել. արյունը ջուր չի դառնա` երբեք։ Նիկոլ, դու քո քարոզիչներով հայտարարում էիր, որ հայոց նոր առասպելն է կերտվում ռազմի դաշտում, սա նոր փառավոր էջ է հայ ժողովրդի պատմության մեջ, երբ ռազմի դաշտում հազարներով մեր տղաները սպանվում էին, ու կոտորվում։ Քսանմեկ հազար զինվոր փրկելու մասին էիր խոսում, այ ազգակործան պատուհաս, այն դեպքում, որ մեր բանակում քսանմեկ հազար զինվոր չենք ունեցել։ Բայց դե ով կուտեր կուտը` կուտեր։ Դիվահարից ավելի սարսափելի ու վտանգավոր բան դժվար է պատկերացնել․․․ ու հանկարծ մտքովդ չանցնի, որ հաղթեցիր, որովհետեւ թիկունքդ պահեց ժողովուրդը։ Բոլորովին։ Վարչական ռեսուրս օգտագործելը քո նմաններին իրար գլուխ հավաքելը ժողովուրդ չէ։ Վերջում Գյոթեի ասած հայտնի խոսքը տեղ կգտնի, որ կփրկի ասելիքս` «Ազգը փնտրեք նրա տասը տոկոսի մեջ»։