Մոտ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում է․ Նազելի Բաղդասարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր վարչապետի ունեցած օարակարգում Ընտրական օրենսգրքի քննարկումն էր, սակայն խոսակցություն զարգացել է այլ ուղղությամբ՝ հաշվի առնելով առկա հրատապ խնդիրները։

«Մասնավորապես այն խնդիրները, որոնք վերաբերում են ներքաղաքական հարցերին, որոնք վերաբերվում էին սահմանում տիրող իրավիճակներին և գիտեք նախօրեին գերիների մեծ խմբաքանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»։

Բաղդասարյանի խոսքով՝ մոտ օրերին նախատեսվում է գերիների վերադարձի երկրորդ փուլը։ «Դա օրերի հարց է։ Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը ադրբեջանական կողմը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք ողջամիտ կասկած ունենք, որ կարող են լինել ավել թվաքանակով գերիներ, որովհետև գիտեք՝ մեր ներկայացրած ցանկից Կարմիր խաչի միջնորդությամբ նաև այնտեղ գնացել են և տեսել են, թե գերիների ինչ թվաքանակ կա, և հիմա քննարկվում են երկրորդ մասի վերադարձը»։

Բաղդասարյանը անդրադարձավ նաև Խծաբերդ, Հին թաղեր գյուղերի հայկական վերահսկողության տակ չգտնվելու վերաբերյալ հարցին։ «Որոշակի հատվածներում, որտեղ դեռ չճշտված մոտեցումներ կան՝ կապված, թե այդ տարածքների հանդեպ ինչպիսի վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով, որպեսզի նման խնդիրները, որը մենք հանգստյան օրերին ականտես եղանք՝ ինչ էր կատարվում, դա բացառենք։ Սրա առիթով վարչապետը ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և գործողությունների և քայլերի տրամաբանությունը քննարկվում է»։

Նա նաև նշեց, որ այս պահին վիճակի վերահսկելի է, իրենց ունեցած վերջին տվյալներով այնտեղ ռուս խաղաղպահներն են։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե քննարկվում է Ընտրական օրենսգիրք քննարկելը ենթադրու՞մ է հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնել, Բաղդասրյանը հիշեցրեց վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի  և կուսակցությունների մասին օրենքի առաջին ընթերցմամբ ընդունվելու մասին։ «Ասեմ, որ այս աշխատանքները դեռևս 2019 թվականի ամռանն է սկսվել և այդ տրամաբանությամբ եկել է մեկ փուլ, որտեղ պետք է որոշումներ կայացվեն։ Մասնավորապես Ընտրական օրենսգրքի հետ կապված անցում կատարվելու է համամասնական ընտրակարգին թե ոչ և նմանատիպ այլ որոշումներ»։ «Կուսակցությոսւնների մասին» օրենքը ընդունվել է, գիտեք, որ նաև Ազգային ժողովում այլ ֆրակցիայի կողմից ունեցել ենք աջակցություն, նաև անկախ պատգամավորների, որոնք տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում։ Սա տրամաբանական գործողությունների ընթացք է, և այո, ես պնդում եմ, որ մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրություններ»։

Exit mobile version