Աշխարհ

Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված քիմիական նյութը նման է «Նովիչոկին», որով թունավորվել էր Սկրիպալը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում գերմանացի բժիշկների հայտնաբերած քիմիական նյութը նման է «Նովիչոկին», որով ժամանակին Մեծ Բրիտանիայում թունավորվել են ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը: Այսպիսին է մասնագետների նախնական եզրահանգումը։ Ալեքսեյ Նավալնին դեռևս կոմայի մեջ է։ Թեև Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտարարել էին, որ նրա օրգանիզմում որևէ թունավոր նյութ չկա, նրա հարազատները պնդում էին, որ Նավալնին թունավորված է:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկ- Մոսկվա չվերթի օդանավում, ինչի պատճառով օդանավն Օմսկում արտակարգ վայրէջք էր կատարել: Ըստ Օմսկի բժիշկների պաշտոնական ախտորոշման՝ Նավալնիի մոտ արյան մեջ շաքարի քանակի կտրուկ նվազման հետևանքով տեղի է ունեցել  նյութափոխանակության խանգարում

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker