
27 երիտասարդ ձերբակալվել տարվել են Երեւան, եթե օրենք կա էս երկրում ինչի՞ համար ես բռնում գյուղացուն. դիմելով Փաշինյանին՝ Նորատուսում ասաց ակցիա անող ձկնորսներից մեկը:
«Հա, էսօր ամեն ինչը ձեր ձեռքում ա, ձեզ թույլատրվում ա: Ըտենց երկիր չեն պահում: Ուզում եք բախումների գնա՞նք, կգնանք, չկա Նորատուս, չկա Հայաստան: Ասում ա՝ մեզ հասնում ա, բա միլիցայի երկիր եք, էս ի՞նչ բեսպրեդելի երկիր բերին, տո էս ա՞ քո հպարտ քաղաքացին, ժողովրդավարությունը»,-ասա նա:
Ավելի վաղ գրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկներ- ձկնագողեր հակամարտությունը շարունակվում է:
Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղի մեջ եւ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երեւան-Սեւան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնորսների եւ ջրային պարեկների միջեւ բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել. գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:
«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան: Այսօր առավոտից ոստիկանության կարմիրբերետավորների հետ միասին ջրային պարեկները հավաքել ու անհայտ ուղղությամբ տարել են ձկնաորսների լոդկաները: Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչեւ ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-մեզ հետ զրույցում ասել էր ձկնորսներից մեկը
Ավելի վաղ գրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գերլարված իրավիճակ է: Մարզի մի քանի գյուղերի ձկնորսները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել եւ երկկողմանի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը:
Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սեւանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:
Լարված իրավիճակով պայմանավորված մարզ են տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մեծաթիվ զորքեր:
Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում մարզպետի եւ շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա: