Չնայած չեմ կարծում, որ կդրսևորեք տղամարդուն վայել վարքագիծ․Գայանե Ասլամազյան

<<Պարոն Styopa Safaryan, ձեր կնաբարո կեցվածքով իջել եք բամբասանքի մակարդակի դիտարկումների, որոնք զուրկ են հիմնավորումներից: Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ ես եղել եմ ՌԴ լրագրողների միության անդամ, ճանաչվել եմ տարվա լրագրող, տարիներ շարունակ Հայաստանի լրագրողների միության անդամ եմ և ոչ միայն իրավունք ունեմ, այլև պարտավոր եմ ապահովել բազմակարծություն: Յուրաքանչույուր փաստի մասին խոսելիս դուք էլ եք պարտավոր ստուգել փաստի ճշգրտությունը և այնուհետև հրապարակել: Դուք ձեր գրառմամբ սնուցում եք ձեզ պես սնանկ մտքի տեր մարդկանց բազմություն , ովքեր փորձում են կարծիք ձևավորել համացանցում: Առանց փաստերի բամբասանք տարածելը ձեր նման պաշտոնյաի կողմից առնվազն անբարոյականություն է, անպարկեշտ “դուրսպրծուկի” զրպարտանք: Ուզում եմ, որ ձեր ասելիքը հիմնավորեք փաստերով, կամ ներողություն խնդրեք ձեր գրառման համար: Չնայած չեմ կարծում, որ կդրսևորեք տղամարդուն վայել վարքագիծ:Ուզում եմ հիշեցնել @armenia23.ru ին , որ դուք էլ պարտավոր եք ճշտել ինֆորմացիայի հավաստիությունը`ստահոդ կայքի համբավ ձեռք չբերելու համար:
Ներկայացնում եմ հղումը ստորև>>,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Ասլամազյանը