Պայքարը սկսված է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Տավուշի մարզկենտրոն Իջեւան, Սյունիքի մարզկենտրոն Կապան եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաեւ մի շարք համայնքներում։

Իշխանությունը հատկապես Կապանում կենաց-մահու պայքար է տանում, երեկվանից ոստիկանական զորքեր են գործուղվել Կապան Սյունիքի օրինական վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Ընտրապայքարն այստեղ սեւերի ու սպիտակների մեջ է, Քաղպայմանագիրն առաջադրել է մասնագիտությամբ նկարիչ, գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանին, նրա մրցակիցը գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանն է, որ առաջադրվել է Շանթ կուսակցության ցուցակով, բայց վայելում է ողջ ընդդիմադիր հանրույթի աջակցությունը:

Exit mobile version