Քաղաքականություն

Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել․Ռոբերտ Քոչարյան

Եթե դու ասում ես, թե էս կամ էն տարածքի համար պատրաստ չես պատերազմի, դու ուղղակի հրավեր ես անում ադրբեջանցուն, այսինքն՝ «էստի համեցեք, էստի համեցեք» ես անում ադրբեջանցուն։ Նման բան անել չի կարելի, ուղղակի չի կարելի։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ասուլիսի սկզբում ասացի, որ բանակի համար ոչինչ, գրեթե ոչինչ չի արվել ու բանակի բյուջեն այնպիսինը չէ, որ հույս ունենանք, թե հաջորդ տարվա ընթացքում այդ հարցերը լուծվելու են։ Մեկ տարվա ընթացքում երեք պաշտպանության նախարար փոխվեց, որոնցից ոչ մեկը պիտանի չէին այդ գործին։ Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել։ Սա այդ պաշտոնը, այդ համակարգը չէ։ Սրա բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ»,- ասաց Քոչարյանը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker