Ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի  20-22-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքանով կնվազի։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի   20-ի գիշերը, 21-ին կեսօրից հետո, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

↑
Exit mobile version