Սպորտ

Ջոկովիչը չի մասնակցի ԱՄՆ բաց առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, հնարավոր է, բաց թողնի այս տարվա ԱՄՆ բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջոկովիչը բաց կթողնի US  Open-ը` առավել լավ նախապատրասtվելու համար Ֆրանսիայի բաց առաջնությանը` «Ռոլան Գարոս»-ին: Ջոկովիչը ցանկություն չունի այս շրջանում մեկնելու ԱՄՆ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով: Նախապես այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին: 

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker