ՀասարակությունՔաղաքականություն
Վաղը ժամը 17-ին «Արժանապատվության երթը» կմեկնարկի Կրկեսի մոտից

Վաղը ժամը 17-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթին» հաջորդաց փոքր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, երթը կանգ է առնելու դատախազության առջեւ, ոստիկանության առջեւ, ԱԱԾ-ի առջեւ. «Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»,-ասաց Սաղաթելյանը:
Ընդդիմության այսօրվա ակցիան այսքանով ավարտվեց: