Աշխարհ
Վլադիմիր Պուտինը եւ Մահմուդ Աբբասը Սոչիում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ռեգիոնալ օրակարգի հետ կապված հարցեր

Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հանդիպումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։
Նշենք, որ հանդիպումը կայացել է Աբբասի՝ ռուսաստանյան այցի շրջանակներում, որը մեկնարկել էր նախօրեին։ WAFA-ն էլ հաղորդում է, որ Պուտինն ու Աբբասը քննարկել են պաղեստինյան տարածքներում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել երկկողմ հարաբերություններին, խոսել ռեգիոնալ օրակարգի հետ կապված հարցերի մասին։