Քաղաքականություն
Փաշինյանի գլխավորությամբ տնտեսական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 16–ին, Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:
Ինչպես Gorcararhayeli.am-ը տեղեկանում է Կառավարությունից, քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը եւ լրացուցիչ եկամուտների գեներացմանը:
Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին եւ այլն:
Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով: