ԱշխարհԿարևորՀասարակություն

Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել  է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։

Ինչպես հաղորդում է  Վատիկայի ռադիոն, Հռոմի Պապն, ի մասնավորի ասել է․ «Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումներու սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել, հանուն ժողովուրդների բարօրության։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker