ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը թքում է միջազգային իրավունքի վրա

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ 

<<Մի՛ տարածեք էդ տեսանյութը

Ազերի տականքները հերթական անգամ անբարո տեքստ են գրել ու, բնականաբար, մահվան սպառնալիքով ստիպել, որ սպա Գուրգեն Ալավերդյանը կարդա: Ապրիլյանի ժամանակ, երբ եվրոպական կառույցներին էինք ներկայացնում փաստական տվյալներ եւ լուսանկարներ խոշտանգված ու սպանված մեր զինվորների, ես տեսել եմ, թե էդ երկոտանի կենդանիները ինչ անմարդկային վայրագությունների են ընդունակ: ԻԳԻԼ-ը կնախանձեր ազերի տականքների զազրելի ոճրագործություններին: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայկական կողմի գերության մեջ հայտնված բոլոր ազերիները կարտասանեին այն տեքստը, ինչը իրենց կպարտադրվեր ու Ալիևին էլ կհայտարարեին երկոտանի ոչխար: Բայց որևէ գերու դեպքում մենք նման բան չենք արել ու վստահ եմ, երբևէ չենք անելու:

Մինսկի խմբի համանախագահները պիտի արձագանքեն սարսափելի այդ նվաստացմանը:

Ուղղակի պարտավոր են արձագանքել, եթե չեն ուզում հավելյալ լարվածություն: Ադրբեջանը թքում է միջազգային իրավունքի վրա ու միջազգային հանրության լռությունը հասկանալի չի լինի:

Խնդրում եմ, մի՛ տարածեք էդ տականքների սարքած տեսանյութը:

Հարգենք ու խնայենք մեր սպային ու նրա ընտանիքը>>:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker