ԿարևորՀասարակություն

3 զոհ, 1 վիրավոր․ ողբերգական վթարի դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Միցուբիշի» մակնիշի մեքենան։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Միցուբիշիի» 58-ամյա վարորդ Ռաֆայել Կակոջանյանը և երկու ուղևորները՝ 48-ամյա Անուշ Սաղաթելյանը և 24-ամյա Հովհաննես Կակոջանյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։

Փրկարար ծառայությունից հայտնել էին, որվթարը տեղի է ունեցել Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․, ԻԻՀ քաղաքացի) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). ճանապարհին վառելիքի արտահոսք է թափվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker