ԿարևորՀասարակություն

«ԹՈՂ ԷՍ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՊՐԾՆԻ, ՁԵՐ ՀԵՏ ՈՒՐԻՇ ՁԵՒ ԵՆՔ ՎԱՐՎԵԼՈՒ»․ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ(Hraparak.am)

Այսօր Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Քրիստինե Պողոսյանի միջև։ Պատգամավորները խոչընդոտել են լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությունը՝ հարվածելով նրա միկրոֆոնին և սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։ 

Այս մասին տեղեկացնում է TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով համապատասխան գրառում և հայտարարելով, որ միջադեպի առթիվ պատրաստվում են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

Hraparak.am-ի հետ զրույցում Հարությունյանը մանրամասնեց՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը․ «Մեր լրագրողը մոտեցել է այդ պատգամավորներին, որ հարց տա, սակայն նրանք կոպիտ ձևով են արձագանքել, Քրիստինե Պողոսյանը խփել է TV5-ի միկրոֆոնին։ Մեր լրագրողը հարցրել է պատգամավորներին, թե ինչու են նման գրառումներ անում, ինչին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանն ասել է՝ լավ ենք անում, գնա քո գործընկեր լրագրողներին հարցրու՝ ինչ բան է էթիկան, դու մեզ էթիկա մի սովորեցրու»։

Այնուհետև, ըստ հեռուստաընկերության տնօրենի, իրենց լրագրողը նորից է նույն հարցը, այդ ժամանակ արդեն Քրիստինե Պողոսյանն է միջամտել՝ սպառնալով լրագրողին։ «Քրիստինեն ասել է՝ թող էս ամեն ինչը վերջանա, հատ-հատ բոլորդ պատասխան եք տալու։ Հետո նորից խփել է միկրոֆոնին ու ասել է՝ թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու։ Այսինքն՝ կոնկրետ սպառնալիք է հնչեցրել»,-ասաց պարոն Հարությունյանը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker