Հասարակություն

Կալանավորվել է դատավոր Գևորգ Նարինյանը

Մի քանի օր է, ինչ դատական համակարգում ամենաաղմկահարույց թեման մշտապես աչքի չընկնող սնանկության դատարանի դատավորների վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործն է։ Ինչպես հայտնի է, կալանավորվել է սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը։ Մենք տեղեկացանք, որ դատարանն այս պահին դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ քննում է նույն դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Գեւորգ Նարինյանի պաշտպան Մհեր Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումն այսօր առավոտյան են ստացել, դեռ չեն ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ բողոքարկել, թե ոչ։

Նա նաեւ չնշեց, թե ի՞նչ գործի շրջանակում է իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել, եւ թե ի՞նչ մեղադրանք է, միայն ասաց, որ դատավորն առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչում։

Հակոբյանը հասատեց, որ Նարինյանի եւ Կուբանյանի գործերը քննվում են մեկ քրեական գործի շրջանակում։

Հիշեցնենք,  որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու հարցով։ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել։

ՀԳ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարինյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 38-308-րդ, 190-րդ, 310.1-րդ եւ 314.3-րդ հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ապօրինի հարստանալու եւ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker