Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց: Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 5 անգամ, Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում նույնպես 5 անգամ, իսկ Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ»,- հայտնել է Շուշան Ստեփանյանը։
Relative calm has been maintained on the Armenian-Azerbaijani border overnight July 28-29, as well as in the morning of July 29, Armenian defense minister’s spokesperson Shushan Stepanyan said on Facebook.
“The Azerbaijani side violated the ceasefire regime 22 times from firearms, firing 497 shots at the Armenian positions”, she said, adding that the shots were mainly fired at the military positions located in the direction of Kolagir, Movses, Nerkin Karmiraghbyur, Koti, Yeraskh, Chiva, Zangakatun, Yelpin, Bardzruni, Angeghakot communities.