ԱշխարհԿարևոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել փաստաբան Էլիս Ջոնսոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել փաստաբան Էլիս Ջոնսոնին, ում ազատ արձակման համար միջնորդել է Քիմ Քարդաշյանը, գրում է Fox News-ը:

Թրամփը հայտարարել է Ջոնսոնին ներում շնորհելու մասին նրա դատավճիռը մեղմելուց երկու տարի անց:

Ջոնսոնը քրեական իրավունքի բարեփոխումների ոլորտում փաստաբան է, նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման թմրանյութերի մասին գործում մասնակցության համար: 2018-ի հունիսին նրա դատավճիռը մեղմվել էր:

Ջոնսոնի պատմությունը հայտնի է դարձել շնորհիվ Քիմ Քարդաշյանի, ով միջնորդել է բանտից նրա ազատ արձակման համար:

ԱՄՆ նախագահը նշել է, որ նա մոտ 22 տարի է անցկացրել բանտում այն բանի համար, ինչի համար այսօր շատերը նույնիսկ ճաղերի հետեւում չեն հայտնվում: 

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker