Քաղաքականություն
«Հայրենիքի փրկության շարժում»-ը պատրաստվում է կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքը

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը պատրաստվում է դեկտեմբերի 24-ի կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքի բոլոր մուտքերը: Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին ասաց Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Վաղը ժամը 11:00-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020թ. վերջին նիստը: Դիմում եմ բոլորին՝ վաղը, առավոտյան ժամը 10-ից շրջափակել ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից»,- ասաց Մանուկյանը: