Իրանի դեմ ռազմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ

Իրանի դեմ ռազմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ։ Այս մասին New York Post թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մինչև հունվարի վերջ, ըստ էության, ֆինանսավորում է հատկացվել»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ 2027 թվականի հունվարի սկզբին Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին անցնելուց հետո Իրանի դեմ մարտական գործողություններ վարելու իր հնարավորությունները կարող են սահմանափակվել։
Թերթի հետ զրույցում Թրամփը պնդել է, որ այժմ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակ է տանում։ Սպիտակ տան ղեկավարը մտավախություն է հայտնել, որ դեմոկրատները կարող են «այն վերածել պարտության»։
«Եթե դեմոկրատներն անեն դա, նրանք պարզապես կվերցնեն հաղթանակը և դրանից պարտություն կսարքեն», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկում են, թե արժե արդյոք, որ ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ հասցնի իրանական ղեկավարությանը։
