Հասարակություն

Նիկոլ Փաշինյան․ Հայերը հարցնում են՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի սատարում ՀՀ-ին այնքան միանշանակ, որքան Թուրքիան՝ Ադրբեջանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է, որ Մոսկվան առանցքային դերակատարում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դերակատարություն ունեցան։ Հատկապես ընդգծվեց Ռուսաստանի դերը. կարծում եմ՝ այն գործողությունները, որ ձեռնարկեց Կրեմլը, ՌԴ ԱԳՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի ներգրավումը, առանցքային դերակատարություն ունեցան, որ հիմա հարաբերական կայուն իրավիճակ ունենանք։ ՌԴ դերը, անշուշտ, բացառիկ կառուցողական է»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է նաև, որ «շատերին Հայաստանում հետաքրքրում է այն հարցը, թե ինչու Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ ՌԴ-ն, որը ՀՀ ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի սատարում Հայաստանին»։

«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ ՌԴ-ն կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակում»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ չի կարծում, թե ՌԴ-ն մի կողմ է քաշվել հակամարտությունից․

«Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրավիճակից, քանի որ այստեղ շոշափվում են ՌԴ կենսական կարևորության շահերը, ոչ միայն ՀՀ շահերը։ Մեր շահերը շատ դեպքերում համընկնում են»։

Премьер-министр Армении Никол Пашинян в интервью РБК, комментируя обострение ситуации на армяно-азербайджанской границе, заявил, что Москва сыграла ключевую роль в стабилизации ситуации.

«Сопредседатели минской группы ОБСЕ сыграли очень важную стабилизирующую роль. Тут особенно подчеркивается роль России, и я думаю, что те действия, которые предпринял Кремль, вовлеченность МИД и Генштаба ВС России сыграли ключевую роль для того, чтобы сейчас у нас была относительно стабильная ситуация. Роль РФ, конечно, исключительно конструктивная», – отметил он.

При этом Пашинян добавил, что «многие в Армении задаются вопросом, почему Турция однозначно поддерживает позицию Азербайджана, а РФ, которая является стратегическим партнером Армении, не так однозначно поддерживает Армению».

«Нужно понять, что РФ – председатель минской группы ОБСЕ, которая занимается решением нагорно-карабахского конфликта. Россия – важный и ключевой посредник, ее действия должны быть в этих рамках», – подчеркнул премьер.

Он добавил, что не имеет ощущения, будто РФ отстранилась от конфликта: «Россия не может отстраниться от этой ситуации, потому что тут затрагиваются жизненно важные интересы РФ, не только жизненно важные интересы РА. Наши интересы очень во многом совпадают».

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker